Ղազախստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում Ալմաթիի «Կայրաթը» սեփական հարկի տակ ընդունեց Ակտաուի «Կասպիյին» ու ջախջախեց 5-1 հաշվով:
Տանտերերի կազմում 4-րդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը: «Կայրաթի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վագներ Լավը, մեկական անգամ էլ աչքի ընկան Շուշենաչևն ու Ալիկուլովը, իսկ հյուրերից հեղինակության գնդակը խփեց Մինգազովը:
Այս հաղթանակից հետո Կայրաթը 33 միավորով երրորդն է ու առաջատար «Աստանային» զիջում է 3 միավորով: