Միլանի «Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, միլանցիները պատրաստ են հրաժարվել իրենց միանգամից մի քանի խաղացողներից, ովքեր կարող են հետաքրքրիր լինել կապտառնագույններին։ Միևնույն ժամանակ Sky Sport Italia-ն վստահեցնում է, որ «Ինտերի» համար ձախ եզրայինի դիրքում առաջնային տարբերակ է մնում Մարկոս Ալոնսոն «Չելսիից»։
2020/21 մրցաշրջանում Ալբան «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 49 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։