Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի հետ այս գիշեր մեկնարկող Ավստրալիայի բաց առաջնությունը 21-րդն է լինելու։
Մելբուրն Պարկում անցկացվող Grand Slam-ում Ֆեդերերը կդառնա մասնակցության բացարձակ ռեկորդակիր՝ շրջանցելով ավստրալացի Լեյտոն Հյույթին։
Մասնակիցներից Ֆեդերերին հաջորդում է Ֆելիսիսանո Լոպեսը, ով 18-րդ անգամ է մասնակցում ԱՕ-ին։ Ֆերնանդո Վերդասկոն և Իվո Կառլովիչը մասնակցում են 17-րդ անգամ, իսկ Նովակ Ջոկովիչի համար սա 16-րդ մասնակցությունն է։
Ֆեդերերը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում վեց անգամ։ ԱՕ-2020-ի առաջին շրջանում նրա մրցակիցը Սթիվ Ջոնսոնն է։