«Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոն, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իսպանական «Վիլյառեալում» և «Խետաֆեում», կրկին կարող է գործուղման ուղարկվել իսպանական մեկ այլ ակումբ։
AS-ը հայտնում է, որ ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մալյորկան», որի կազմում նա անցկացրել էր 2019/20 մրցաշրջանը։
Բացի կղզիաբնակներից, 20-ամյա Կուբոն հայտնվել է նաև իսպանական ևս երկու ակումբների դիտակետում՝ «Էսպանյոլի» և «Բետիսի»։
Նշվում է նաև, որ «Ռեալի» նորանշանակ մարզիչ Կառլո Անչելոտին դեռևս չի կողմնորոշվել ճապոնացու ապագայի վերաբերյալ, և չի բացառվում, որ Կուբոն կվերադառնա Մադրիդ, եթե, իհարկե, իտալացի մասնագետը դիտարկի նրան իր ծրագրերում։