Ուելսի հավաքականի հարձակվող և ավագ Գարեթ Բեյլը արձագանքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերին, որը Ուելսի հավաքականը համեմատել է անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Սթոք Սիթիի» հետ․
Ավելի վաղ իտալացին ասել էր․ «Ուելսի հետ խաղը դժվար կլինի ֆիզիկական տեսանկյունից, քանի որ «Սթոքը» ուժեղ թիմ է, բայց ֆուտբոլիստներն ընդ որում տեխնիկապես շատ զարգացած են»։
«Չգիտեի, որ «Սթոքն» այդքան լավն է»,- ասել է Բեյլը։
Իտալիայի և Ուելսի հավաքականների միջև խաղը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։