Պորտուգալիայի հավաքականը պարտվեց Գերմանիային Եվրո-2020-ի ընտրական փուլում։
Պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել այդ խաղում, 54-րդ րոպեին նաև տուգանային է իրացրել, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։
Հետաքրքրական է, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 50 տուգանային է իրացրել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Ընդ որում տուգանայինից նա ընդամենը մեկ գոլ է հեղինակել։
Համեմատության համար նշենք, որ Գարեթ Բեյլը 6 փորձից երկու գոլ է խփել, իսկ Էրիկ Դայերը մեկ փորձից մեկ գոլ է խփել։