Կրիշտիանու Ռոնալդուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի հետ Եվրո-2020-ի խմբային փուլի խաղում։ Պորտուգալիայի հավաքականը, սակայն, պարտություն կրեց, իսկ հանդիպումից հետո Ռոնալդուն, միևնույն է, մոտեցավ տրիբունաներին ու մարզաշապիկը նվիրեց երկրպագուներից մեկին։