Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Գերմանիայից կրած պարտությունից հետո (2-4) դիմել է երկրպագուներին։
«Հավատացեք մեզ այնպես, ինչպես մենք»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։
View this post on Instagram
Հանդիպումը կայացել է Մյունխենում և ավարտվել գերմանացիների՝ 4-2 հաշվով հաղթանակով։
15-րդ րոպեին հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Այնուհետև՝ 35-րդ և 39-րդ րոպեներին, դաշտի նոմինալ տերերը երկու անգամ գրավել են սեփական դարպասը․ աչքի են ընկել Ռուբեն Դիաշն ու Ռաֆայել Գերեյրուն։ Երկրորդ կեսում գերմանացիների առավելությունը զարգացրել են Կայ Հավերցն ու Ռոբերտ Գոսենսը։ 67-րդ րոպեին Դիոգու Ժոտան կրճատել է հաշվի տարբերությունը՝ 4-2։
Այս հաղթանակի շնորհիվ գերմանացիները F խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում երեք միավորով։ Նույնքան միավոր ունի Պորտուգալիայի հավաքականը։ Խմբի առաջատարը Ֆրանսիան է՝ 4 միավորով։ Հունգարիան վերջին տեղում է մեկ միավորով։