«Սևան» ՖԱ-ն հայտարարել է երկու նորեկների մասին։
Ակումբի ղեկավարություն է պայմանագիր է կնքել փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ։ Ավագյանը հանդես է եկել Հայաստանի մի շարք ակումբներում, իսկ վերջին թիմը եղել է Վանաձորի «Լոռին», որտեղ հանդիսանում էր նաև թիմի ավագը։
«Սևանի» մյուս նորեկը վերջերս Երևանի «Փյունիկից» հեռացած Արթուր Քարտաշյանն է։
«Սևանը» Հայաստանի Առաջին խմբի ավարտված առաջնության չեմպիոնն է, իսկ հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայում։