Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հրաժեշտ է տվել «Ուրականի» խաղընկերներին, քանի որ այլևս թիմում չէ ու կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»։ Այս մասին տեղեկանում ենք «Ուրականի» թվիթերյան էջից։
#Huracán🎈Norberto Briasco y Esteban Rolón pasaron a despedirse de sus compañeros por La Quemita.
Ambos futbolistas dejaron de formar parte del Plantel Profesional y seguirán sus carreras en Boca.
El Club Atlético Huracán les desea lo mejor en lo que viene. pic.twitter.com/jrnldJWewb
— CA Huracán (@CAHuracan) June 14, 2021
Բալեկյանն արդեն բուժզննում է անցել «Բոկա Խունիորսի» համար ու թիմի ֆուտբոլիստի կարգավիճակով՝ ստորագրել առաջին մարզաշապիկը։
Հաղորդվում է, որ արգենտինական ակումբը հայ ֆուտբոլիստին կներկայացնի վաղը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ Transfermarkt-ի հայ ֆուտբոլիստն արդեն «Բոկայի» խաղացող է։




























































