Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Դոնարումային բուժզննումը կկայանա Իտալիայիայի հավաքականը՝ Շվեյցարիայի հետ Եվրո-ի խաղից հետո, որը նախատեսված է հունիսի 16-ին: Նշվում է, որ Դոնարուման կմնա ՊՍԺ-ում, ոչ թե վարձակալությամբ մեկ այլ թիմ կտեղափոխվի: Նա Կեյլոր Նավասի հետ կպայքարի մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար:
Դոնարուման 2020/21 մրցաշրջանում «Միլանի» կազմում 48 հանդիպման է մասնակցել, որոնցից 15-ում դարպասն անառիկ է պահել: Դարպասապահն ազատ խաղացողի կարգավիճակում կհեռանա իտալական թիմից, քանի որ պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսը: