Գյումրիի «Շիրակը» ևս իր աջակցությունն է հայտնել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։
Հիշեցնենք, որ Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան պատգարակով տեղափոխել էին հանդերձարան, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստը եկել է գիտակցության և նրա վիճակը գնահատվում է կայուն։
























































