Հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
Նշվում է, որ «Արսենալը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա հարձակվողի նկատմամբ:
Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը կարող է լուրջ մրցակցության առաջ կանգնել, քանի որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:
Նախորդ մրցաշրջանում Իսակը մասնակցել է Լա Լիգայի 34 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ։