Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, «կարմիր սատանաները» ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են պայմանագրի պայմանները ՝ հաշվարկված մինչ 2026 թվականի ամառը: Նշվում է, որ բանակցությունների ընթացքում ֆուտբոլիստի հետ կապված խնդիրներ չեն առաջացել:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսում «Բորուսիայի» հետ: Գերմանական ակումբը 21-ամյա անգլիացուն գնահատում է 95 միլիոն եվրո:
Սանչոն Անգլիայի հավաքական է հրավիրվում 2018 թվականից: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 26 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի հեղինակ: