«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է hesun.co.uk-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Քաղաքացիների» հետ ավարտվում է երկու տարի հետո, այնպես որ «Սիթին» կա՛մ կերկարաձգի պայմանագիրը գերմանացու հետ, կա՛մ կվաճառի խաղացողին: «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Գյունդողանի նկատմամբ, իսկ կիսապաշտպանն ինքը հետաձգել է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները:
Ֆուտբոլիստը հետաքրքրված է կատալոնյան ակումբ տեղափոխության տարբերակով: