Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին ցանկանում է մնալ «Մոնցայում»: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ֆուտբոլիստի պայմանագիրը Սերիա B-ի ակումբի հետ գործում է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը: Այնուամենայնիվ, նշվում է, որ հարձակվողն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է շարունակել խաղալ թիմում:
Վերջերս լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, որ Բալոտելլին կարող է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր»: