«Սաութհեմփթոնը» ցանկանում է այս ամռանը «Լիվերպուլից» մշտական հիմունքներով ձեռք բերել Տակումի Մինամինոյին:
«Սրբերի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հասենհութլը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարել «Լիվերպուլի» հետ ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Այս շաբաթ Ճապոնիայի հավաքականի կազմում գոլ խփած Մինամինոն անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Սենթ Մերիում, որտեղ նա մեծ առաջընթաց գրանցեց:
«Լիվերպուլը» ձեռք էր բերել Մինամինոյի տրանսֆերը 7,25 միլիոն ֆունտ ստեռլինգով 2020 թվականի հունվարին: Նա նոր թիմում 12 ամիսների ընթացքում 31 խաղում խփեց չորս գոլ:
Յուրգեն Կլոպը դեռ նոյեմբերին էր ասել, որ Մինամինոն «հիանալի խաղացող է», բայց նրա համար դժվար է թիմին հարմարվել: Դրանից հետո նա հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Սաութհեմփթոն»: