«Սևիլյան» հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոյի նկատմամբ:
Ըստ Fichajes-ի, իսպանական ակումբի ղեկավարությունը քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ճապոնացու ձեռք բերելու հնարավորությունը:
26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլ» էր տեղափոխվել «Զալցբուրգից» 2020 թվականի սկզբին ՝ 8.5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է մերսիսայդցիների 17 հանդիպման, դարձել 4 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Փետրվարի սկզբին «կարմիրները» հարձակվողին վարձավճարով տվեցին «Սաութհեմփթոնին», որի կազմում նա արդենմասնակցել է 2 հանդիման և դարձել 1 գոլի հեղինակ:
Մինամինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչեւ 2024 թվականի հուլիս: Transfermarkt- ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: