Հայաստանի Մ-21 հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցկացրել է վերջին մարզումը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ հանդիպումից առաջ։
Թիմի 18-ամյա նորեկ, ռուսական «Ռոստովի» պաշտպան Սերգեյ Կոչկանյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ի պաշտոնական կայքին․
«5 տարեկանից Սոչի քաղաքում սկսել եմ զբաղվել ֆուտբոլով և առաջին իսկ մարզումից հետո միանգամից սիրել եմ այն։ Ինձ հետ կապվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և առաջարկեցին հանդես գալ Հայաստանի երիտասարդական հավաքականում։Խորհրդակցելով ծնողներիս և մարզչական շտաբի հետ ես մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը։
Թիմում ինձ շատ լավ են ընդունել։ Շատ բարի և դրական էներգետիկայով լի թիմակիցներ ունեմ։ Միշտ հետաքրքրվում են, թե ինչպես եմ ինձ զգում, ինչ խնդիրներ ունեմ, և ամեն կերպ օգնում են։
Բոլորս էլ հասկանում ենք, որ սա որակավորման փուլի առաջին խաղն է և անպայման պետք է հաղթենք»,- ասել է Կոչկանյանը։