Լեհաստանի հավաքկաանի հարձակվող Արկադիուշ Միլիկը վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի 2020 թ. առաջնությանը, հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքական է ժամանել չնչին վնասով: Առաջին մարզումների արդյունքներից հետո Միլիկը անհարմարություն է զգացել, որից հետո մարզչական շտաբը ֆուտբոլիստի հետ միասին որոշել է դուրս բերել ֆուտբոլիստին հայտացուցակից:
Նշվում է, որ մարզչական շտաբը Միլիկի փոխարեն ոչ ոքի չի հայտավորի: Անցած մրցաշրջանում Միլիկը 16 հանդիպում է անցկացրել «Մարսելի» կազմում, որոնցում դարձել է 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: