Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թվիթերի իր էջում զավեշտալի գրառում է կատարել՝ մատնանշելով Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանի արտաքին նմանությունները, ինչպես նաև 11-մետրանոց հարվածը նույն կերպ իրացնելը:
«Թվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրո-2020-ից առաջ որոշել է խաղալ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում»,- տեսանյութին կից գրել է ՀՖՖ-ն:
Looks like @ManUtd midfielder Bruno Fernandes🇵🇹 decided to play for Armenian U-21 team🇦🇲 before #EURO2020 #MU #Armenia #Fernandes #ArmeniaU21 #BrunoFernandes #ManchesterUnited pic.twitter.com/d4ZxoKYCOt
— Official Armenian FF (@OfficialArmFF) June 6, 2021