Հունիսի 6-ին Կանադայի ազգային հավաքականը հաղթեց Ռիգայում կայացած 2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնությունում՝ վճռորոշ խաղերում 3:2 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ազգային ընտրանու նկատմամբ:
Հոկեյի ԱՄՆ հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Գերմանիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 6:1 հաշվով ՝ հօգուտ գլխավոր մարզիչ Ջեք Կապուանոյի թիմի:
Այսպիսով, Կանադան աշխարհի առաջնություններում ոսկե մեդալների քանակով հավասարվեց ԽՍՀՄ / Ռուսաստանին՝ 27-ական:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ հավաքականը 22 անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ Ռուսաստանի հավաքականը՝ 5 անգամ:
Աշխարհի առաջնություններում մեդալների ամենամեծ քանակը նվաճել է Կանադայի հավաքականը` 51 (27` ոսկե, 15` արծաթե, 9` բրոնզե):