Հայաստանի Մ-21 հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Ֆարերյան կղզիներում:
Մանրամասները՝ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում.
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի.
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը Երևան-Վիեննա-Կոպենհագեն-Վագար չվերթով ուղևորվեց Ֆարերյան կղզիներ, որտեղ կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ Մ-21- Հայաստան Մ-21 հանդիպումը։ Թիմը կհանգրվանի մայրաքաղաք Տորսհավնում գտնվող «Դյուրհուս» հյուրանոցում։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո մեկնել են Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: