«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղը համամտել է եզրափակչի հետ.
«Դա վատագույն խաղն է, որով կարելի է սկսել: Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրված, բայց սա շատ բարդ առաջին խաղ է լինելու: Անգլիայի հետ «Ուեմբլիում» խաղը ինքնին խոսում է ամեն ինչի մասին: Դա իսկական եզրափակիչ է, քանի որ պարտությունը կարող է մեզ շատ բարդ իրավիճակում դնել խմբից դուրս գալու տեսանկյունից:
Մենք հասկանում ենք, որ այդ խաղում չենք կարող ոչ մի սխալ թույլ տալ: Մենք պետք է խաղանք մեր ոճով: Վստահ եմ՝ եթե կարողանանք մեր խաղը թելադրել մրցակցին, կկարողանանք հաղթել:
Անգլիան հիանալի թիմ ունի, հատկապես հարձակման գծում: Քեյնի, Ռեշֆորդի և Սթերլինգի նման խաղացողները շատ լավն են, որպեսզի կարողանան հաղթել ցանկացածին: Շատ լարված խաղ կլինի»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: