Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ռոլան Գարոսի երրորդ շրջանում գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի հետ անցկացրած խաղից հետո խոսել է իր վիճակի մասին՝ չբացառելով, որ կարող է դադարեցնել իր մասնակցությունը մրցաշարին.
«Հիմա ես պետք է որոշեմ՝ արդյոք կշարունակե՞մ մասնակցել այս մրցաշարին, թե՞ դա ինձ համար մեծ ռիսկ է: Միգուցե , սա իդեալական պահ է հանգստանալու համար, քանի որ Ռոլան Գարոսի և Գալեի միջև ես մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ կունենամ, ինչպես միշտ: Այդ իսկ պատճառով ես պետք է կողմնոորոշվեմ, թե որն ավելի լավ կլինի Ուիմբլդոնի համար:
Փարիզում խաղերից հետո ամեն առավոտ ես արթնանում եմ ու գնահատում եմ ծնկիս հետ կապված իրավիճակը: Ինչպես նախկինում ասել եմ, մարզումների ժամանակ ես չեմ խաղացել խաղեր, որոնք 2,5 կամ 3 ժամ են տևում: Իմ կարգավիճակում այդքան ժամանակ կորտում անցկացնելը նորմալ չէ: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են այպիսի վիրահատության միջով, կհասկանան ինձ:
Հիմա կնախընտրեի լինել Ռաֆայի և Նովակի տեղում, ովքեր ասում են, որ իրենց լավ են զգում: Բայց հիմա ես այդ զգացումը չունեմ»,- ասել է Ֆեդերերը: