Հունիսի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը Երևան-Վիեննա-Կոպենհագեն-Վագար չվերթով ուղևորվեց Ֆարերյան կղզիներ, որտեղ կկայանա ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ Մ-21- Հայաստան Մ-21 հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Թիմը կհանգրվանի մայրաքաղաք Տորսհավնում գտնվող «Դյուրհուս» հյուրանոցում։ Ֆարերյան կղզիներ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ
Հարություն Մելքոնյան — ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Արման Ղազարյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան — ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Սերոժ Թիթիզյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)
Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ
Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել և թիմի հետ Ֆարերյան կղզիներ չեն մեկնել կիսապաշտպան Նարեկ Ալավերդյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: