Ռիգայում ավարտվեց Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Ֆինլանդիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին:
Այս հաղթանակի շնորհիվ ֆինները դուրս եկան աշխարհի գավաթի եզրափակիչ, որում կխաղան Կանադայի ազգային հավաքականի հետ:
Գերմանիան կպայքարի ԱՄՆ-ի հետ բրոնզե մեդալների համար: Երկու հանդիպումներն էլ կկայանան վաղը՝ հունիսի 6-ին: