Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Կիրկորովը փորձել է իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն Ձյուբան անառիկ է պահել դարպասը։
Հունիսի 4-ին, Նովոգորսկում Ռուսաստանի ազգային հավաքականը անցկացրեց բաց մարզում՝ նախապատրաստվելով Բուլղարիայի հավաքականի հետ ստուգողական խաղին: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հյուրընկալվեց Ռուսաստանի հավաքականի բազայում: Երաժիշտը զրուցեց թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ, իսկ ֆուտբոլիստներին նվիրեց ստորագրված ձայնային սկավառակներ և գրքեր:
«Շատ հաճելի էր հանդիպել և ծանոթանալ փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովին: Հիանալի է, որ ձեր որդին այդքան շատ է սիրում ֆուտբոլ և Ռուսաստանի հավաքականի երկրպագու է: Հուսով եմ ձեզ դուր եկավ: Բայց նրան հարկավոր է կատարելագործել տուգանային հարվածները»,- ասել է Ձյուբան:
Կարդացեք նաև՝ Բարև, Մարիո․ Կիրկորովը որդուն ծանոթացրել է Օզդոևի հետ, կարծելով, որ վերջինս Մարիո Ֆերնանդեսն է
Посмотреть эту публикацию в Instagram