Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հնարավոր է ստիպված կլինի ամբողջությամբ լուծարել Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը:
Ըստ ESPN-ի ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները մտադիր են հասնել մրցաշարի պաշտոնական չեղարկմանը: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Արսենալը» համատեղ հայտարարություն են պատրաստում այդ կապակցությամբ:
Անգլիական վեց թիմերի բողոքարկումից հետո Պերեսը երկու-չորս շաբաթ ժամանակ կունենա Սուպերլիգայի բոլոր մասնակիցներին հրավիրելու համար:
Ընդհանուր ժողովում հիմնադիր ակումբները կկարողանան քվեարկել կազմակերպությունը լուծարելու համար: Եթե «Ռեալի» նախագահը հրաժարվի լուծարել մրցաշարը, ապա նրան, հավանաբար, մյուս ակումբները դատի կտան: