Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրայմ Դիասը կարող է մնալ «Միլանում»: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Հավանականություն կա, որ միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը կերկարաձգի եւս երկու տարով: Նախորդ մրցաշրջանում Դիասը վարձավճարով խաղում էր «ռոսոներիների» կազմում:
Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի ապագան կախված կլինի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որոշումից: