Հայաստանի ազգային հավաքականը վաղը արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի հետ:
Քիչ առաջ կայացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային ասուլիսը:
Նորեկների մասին
«Շատ լավ եմ գնահատում նորեկների խաղը Խորվաթիայի ընտրանու դեմ, քանի որ թարմությունը միանգամից զգացվեց, մանավանդ երկրորդ կեսում, երբ փոփոխություններ եղան: Թիմը երկրորդ շունչ առավ ու սկսեց աշխատելը: Նաև առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարեցինք: Կոլեկտիվը շատ լավն է, բոլորս աջակցում ենք մեկս մյուսին»:
Թոփ-ակումբների հետաքրքրվածության մասին
«Այդ նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից, ու բնականաբար ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ես ինքս էլ եմ մամուլից իմացել այդ մասին»
Հիշեցնենք, որ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին