«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է դառնալ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ:
France Football-ի հաղորդմամբ, մադրիդյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը ցանկանում է ուժեղացնել կազմը՝ ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում հաջող ելույթներ ունենալու համար:
Սիլվայի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Դիեգո Սիմեոնեն ու նրան հետևում է 2016 թ-ից: