«Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել թիմի նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Նա կլինի Սիմոնե Ինձագին: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Սպասվում է, որ Ինձագիի նշանակման մասին կհաղորդվի այսօր, սակայն նա պաշտոնապես կներկայացվի հաջորդ ամիս:
Սիմոնե Ինձագիի, որի վերջին ակումբը «Լացիոն» էր, նախատեսված կլինի 2 տարով: Այսօր մարզիչը կհանդիպի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի ակումբի ապագայի հետ կապված հարցեր:
«Ինտերն» ավարտված մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հաղթել է Իտալիայի առաջնությունում: