«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտարարել է, որ կցանկանար մինչև կյանքի վերջը մնալ կատալոնական ակումբում.
«Ինձ 3 տարի է մնացել պայմանագրով, ես տեսնում եմ, որ կարող եմ ավարտին հասցնել այն: Ակումբը պետք է որոշում կայացնի, բայց ես ցանկանում եմ ամբողջ կյանքս մնալ «Բարսելոնայում»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ալբան 2012 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: Թիմի հետ նա 5-ական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում, դարձել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող: Ավելի վաղ Ալբան հանդես է եկել «Վալենսիայում» և «Խիմնաստիկում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալբան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»: