Փարիզում շարունակվում է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Roland Garros-ը:
Երկրորդ շրջանում պարտվեց ու լքեց պայքարը հայազգի Կարեն Խաչանովը: Ռուսաստանի ներկայացուցիչը 5 սեթում՝ 6-4, 2-6, 6-2, 4-6, 4-6 հաշվով պարտվեց Կեյ Նիշիկորիին: 3 ժամ 58 րոպեի ընթացքում ճապոնացին խլեց մրցակցի մատուցումներից 5-ը՝ սեփականներից զիջելով 4-ը:
Առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր Իժլի Վեսելիին:
3-րդ շրջանում Նիշիկորին կմրցի Լակսոնենի հետ, որը պայքարից դուրս էր թողել Բաուտիստա-Ագուտին: