«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին լուրերը:
«Պայմանագրիս մնացել է երեք տարի, և հույս ունեմ կատարել թիմի առջև ստանձնած պարտավորություններս: Ակումբի որոշումն արդեն կայացված է, և ես մտադիր եմ ամբողջ կյանքումս մնալ Բարսելոնայում»,-Ալբայի խոսքերն է փոխանցում sport.es-ը:
2012 թվականից Ալբան խաղում է կատալոնական ակումբում: