Շարունակվում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆը: «Բրուքլին Նեթսը» տարավ 4-րդ հաղթանակը «Բոսթոն Սելթիքսի» նկատմամբ՝ 123-109 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյմս Հարդենը՝ վաստակելով 34 միավոր, կատարելով 10 ռեբոունդ և 10 արդյունավետ փոխանցում՝ այդկերպ դառնալով թրիփլ դաբլի հեղինակ:
«Դենվեր Նագեթս»-«Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» դիմակայության 5-րդ խաղն ավարտվեց 121-121 հաշվով և միայն օվերթայմում «Դենվեր Նագեթսը» կարողացավ վճռել խաղի ելքը՝ հաղթելով 147-140 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց բլեյզերների առաջատար Դամիան Լիլարդը՝ իր անվան դիմաց գրանցելով դաբլ-դաբլ՝ վաստակած 55 միավորով և կատարած 10 արդյունավետ փոխանցմամբ:
Փլեյ-օֆֆի մյուս խաղում «Ֆինիքս Սանսը» սեփական հարկի տակ 115-85 հաշվով պարտության մատնեց «Լոս Անջելես Լեյքերսին»: Արևների կազմում լավագույնը թիմի առաջատար Դեյվիզ Բուքերն էր՝ վաստակած 30 միավորով: