Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է հոկեյի աշխարհի առաջնությունը: Այսօր կայանում են խմբային փուլի վերջին հանդիպումները: A խմբի առաջին քառյակը արդեն ձևավորվել է. Շվեյցարիայի հավաքականը գլխավորում է աղյուսակը 15 միավորով՝ իրենից հետ թողնելով14 միավոր վաստակած Ռուսաստանի օլիմպիական հավաքականին, որն այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը խմբի հետնապահ Բելառուսի հավաքականի դեմ:
Երրորդ հորիզոնականում Սլովակիայի ազգային հավաքականն է՝ վաստկած 12 միավորով, իսկ 10 միավորով քառյակը եզրափակում է Չեխիայի ընտրանին: Վերջինս այսօր Սլովակիայի հավաքականին հաղթելու դեպքում կբարձրանա երրորդ հորիզոնական: B խմբում Ֆինլանդիան առաջատարն է՝ 17 միավորով, իսկ նրանից մեկ խաղ պակաս անցկացրած ԱՄՆ-ի հավակաքանն այսօր Իտալիային հաղթելու պարագայում կգլխավորի աղյուսակը:
Կանադայի և Ղազախստանի ընտրանիները 10-ական միավորներով համապատասխանաբար զբաղեցնում են են 3-րդ և 4-րդ հորիզոնականները: Կանադայի ազգային հավաքականը դուրս չի գա քառորդ եզրափակիչ միայն այն դեպքում, եթե այսօր կայանալիք Գերմանիա-Լատվիա հանդիպումը տեղափոխվի օվերթայմ: