«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը 2 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, մեկնաբանել է իր տեղափոխությունը կատալոնական ակումբ․
«Մենք բոլորս գիտենք, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։ Կարծում եմ, որ ես հիանալի որոշում եմ կայացրել այստեղ տեղափոխվելով։ Իհարկե, սա քայլ առաջ է ինձ համար։ Ես շատ երջանիկ եմ։ Հուսով եմ, որ ես թիմին կօգնեմ տիտղոսներ նվաճել։
Առաջին հերթին ես ցանկանում եմ խաղալ ու օգնել թիմակիցներիս։ Եթե թիմի գործերը լավ լինեն, ես երջանիկ կլինեմ։ Գրկում եմ բոլոր երկրպագուներին։ Խոստանում եմ, որ կանեմ հնարավոր ամեն բան։ Հուսով եմ, որ երկրպագուները կկարողանան վայելել իմ խաղը»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը։
❝Barça are the best club in the world.❞
💙❤️ #KunCuler pic.twitter.com/eXukEhhc0e
— FC Barcelona (@FCBarcelona) May 31, 2021