«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, որը հունիսի վերջին կհամալրի «Բարսելոնայի» կազը, երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի և Ագուերոյի միջև համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին, երբ ավարտվի արգենտինացի խաղացողի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ագուերոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2022/23 մրցաշրջանը, իսկ պայմանագրով սահմանված հրաժարագինը կկազմի 100 մլն եվրո։