«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, այսօր՝ մայիսի 30-ին, 32-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, ինչից հետո պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ: Սպասվում է, որ Ագուերոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք՝ Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ամռանը: Անգլիական ակումբը որոշել է չերկարաձգել այն: 32-ամյա արգենտինացին երեկ վերջին հանդիպումը անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելով «Չելսիին»: