Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Շանհայի Մասթերսի 1/8 եզրափակչում 7-6(7), 6-4 հաշվով առավելության հասավ Դավիդ Գոֆենի նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Այս հաղթանակը 381-րդն էր 38-ամյա շվեյցարացու համար ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարերում։ Այս ցուցանիշով Ռոջերը հավասարվեց Ռաֆայել Նադալի հետ։ Այս երկու թենիսիստները լավագույն ցուցանիշն ունեն ATP Tour-ում։ Երրորդը Նովակ Ջոկովիչն է։ Սերբ թենիսիստը 350 հաղթանակ է տարել Մասթերս-1000 շարքի մրցաշարերում։
Նշենք, որ Շանհայի քառորդ եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը վաղը մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ։
Քառորդ եզրափակչի մյուս զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։