«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կիրակի օրը բուժզննում կանցնի «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է իսպանական ակումբին միանալու բոլոր պայմանները, որի մասին պաշտոնապես կհայտարարվի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» է 2011 թվականից: