«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է 90min-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 22-ամյա դարպասապահի գործակալ Մինո Ռայոլայի հետ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցում են:
Նախկինում հայտնի դարձավ, որ Դոնարուման կհեռանա «Միլանից», քանի որ «ռոսոներիները» ձեռք են բերել «Լիլլի» դարպասապահ Մենյանի տրանսֆերը:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Դոնարուման անցկացրած 37 խաղում բաց է թողել 38 գնդակ, իսկ 14 խաղում դարպասն անառիկ է պահել: