Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր հեռանալու մասին շշուկները.
«Չգիտեմ՝ ինչ կլինի: Իսպանիայում ու Գերմանիայում բոլորը գրում են, որ նա թիմին հայտնել է հեռանալու մասին, սակայն դա ճշմարտություն չէ:
Մենք լավ հարաբերություններ ունենք Զիդանի հետ: Եթե նա ցանկություն ունենար հեռանալու, ինձ կասեր, սակայն ոչինչ հստակ ասել չեմ կարող:
Չգիտեմ՝ ինչով կավարտվի այս ամենը, բայց կարող եմ ասել, որ նրա հետ աշխատելը հրաշալի էր»,-ասել է Կրոսը: