UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտարարել է, որ Քոնոր ՄաքԳրեգորը Դոնալդ Սերոնեին հաղթելու դեպքում տիտղոսային մենամարտի հնարավորություն կստանա։
«Նա կստանա այն, ինչ ուզում էր, ինչ խնդրում էր։ Նա փափագում է ռևանշ մենամարտ անցկացնել Խաբիբի հետ։ Ես կարծում եմ, որ դա մեծ գաղտնիք չէ։
Եթե նա հաղթի հանգստյան այս օրերին, կստանա տիտղոսային մենամարտի շանս։ Դա կլինի նոր ռեկորդ վճարովի հեռարձակումների շրջանում։ Այն կլինի UFC-ի պատմության մեծագույն շոուն»,-Ուայթի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը։
Քոնոր ՄաքԳրեգորի և Դոնալդ Սերոնեի միջև մենամարտը կկայանա հունվարի 19-ին Լաս Վեգասում։