ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Չէի պատկերացնում, որ կարող եմ հրավիրվել ազգային հավաքական, ավելի շատ պատրաստվում էի Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղին։
Երբ իմացա, որ միևնույն ժամանակ հրավիրվել եմ նաև ազգային հավաքական և՛ ուրախության զգացում ունեցա և՛ զարմանքի։ Հետո արդեն, իհարկե հասկացա պատասխանատվության աստիճանը ու թե ինչ փորձառու ֆուտբոլիստների հետ եմ մարզվելու։
Երազանքներիցս մեկն իրականություն դարձավ, և ես փորձելու եմ ամեն ինչ անել որպեսզի նորից հրավիրվեմ ազգային հավաքական»,- ասել է Ներսիսյանը:
Ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկված Ժիրայր Շաղոյանը և Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: