Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, որի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է մյուս ամիս, չի տեղափոխվի «Բավարիա»։
Bayern & Germany-ն հայտնում է, որ մյունխենցիներին ձեռք չեն տվել 30-ամյա կիսապաշտպանի ֆինանսական պահանջները։ Վեյնալդումը «Բավարիայից» 20 մլն եվրոյի պայմանագիր է պահանջել։
Վեյնալդումը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդից» 2016 թվականին, իսկ մինչ այդ հանդես է եկել ՊՍՎ-ի և «Ֆեյենորդի» կազմերում։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի բոլոր 38 հանդիպումներին, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վեյնալդումը մոտ ժամանակներս երեք տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Կատալոնացիների կազմում նրան ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը Վեյնալդումի հետ աշխատել է Նիդերլանդների հավաքականում։