Իտալացի մասնագետ Ռոբերտո Դե Ձերբին, որն ավելի վաղ գլխավորում էր «Սասուոլոն», գլխավորել է Դոնեցկի «Շախտյորը»։ Կողմերը երկու տարվա պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։
Դե Ձերբին արդեն ժամանել է Կիև, որտեղ այս պահին հանգրվանել է «Շախտյորը», որպեսզի հանդիպի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովի հետ ու ծանոթանա ակումբի ենթակառուցվածքներին։
🤩 Meet the new #Shakhtar head coach ⚒🧡
🇮🇹 Roberto de Zerbi has arrived in Ukraine 🇺🇦 pic.twitter.com/cDuNeWnuEK
— FC SHAKHTAR ENGLISH (@FCShakhtar_eng) May 25, 2021
ԶԼՄ-ների տեղեկություններով, Դե Ձերբին ցանկանում է իր հետ «Շախտյոր» տանել «Սասուոլոյի» մի քանի ֆուտբոլիստների, մասնավորապես կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, բրազիլացի պաշտպան Մարլոնին և հարձակվող Ժերեմի Բոգային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Ձերբին 2+1 ձևաչափով պայմանագիր կկնքի «Շախտյորի» հետ։ Մասնագետը մեկ մրցաշրջանի համար 2 մլն եվրո աշխատավարձ կստանա։