Մայիսի 24-ին ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, Եվրոպայի առաջնության մեծահասակ աղջիկների պայքարում խոցելով 575 միավոր 5-րդ հորիզոնականով, անցավ եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ են անցնում լավագույն 8 մասնակիցները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Էլմիրան իր դիրքերն ամուր պահելով ավարտեց իր կրակը 5-րդ հորիզոնականով՝ խոցելով 157,0 միավոր: